Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՏԶ հիմնադրամի բաղադրիչ 2-ով նախատեսված է համալրել Արմավիր համայնքի Արմավիր համայնքի բարեկարգում տնօրինության մեխանիկական պարկը նոր տեխնիկատրանսպորտային միջոցներով

14.11.2023

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Բաղադրիչ 2-ով նախատեսված է համալրել Արմավիր համայնքի <<Արմավիր համայնքի բարեկարգում>> տնօրինության մեխանիկական պարկը նոր տեխնիկատրանսպորտային միջոցներով՝ 2 աղբատար մեքենա, 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 բազմաֆունկցիոնալ՝ ձմռանը ձյուն մաքրող, ամռանը ջրցան ծառայող մեքենա, 1 ավտոգրեյդեր և 350 պլաստմասե աղբարկղ։
Ծրագրի նախնական արժեքը կազմում է 325,300,000 ՀՀ դրամ, որից համայնքային ներդրումը կազմում է 5%՝ 16,265,000 ՀՀ դրամ:
ՀՏԶՀ Բաղադրիչ 2-ով Արմավիր համայնք արդեն մատակարարվել է 350 հատ պլաստմասե աղբաման:

Մեծամորի համայնքապետարանը ձեռք է բերել 2 հատ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 հատ հարթեցնող,աղ ու ավազ ցանող, ավլող և ջրցան բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա և 2 բեռնատար: Առաջիկայում ծրագրի շրջանակներում ձեռք կբերի նաև 1 հատ կոյուղի մաքրող մեքենա (փչող), 1 հատ կոյուղի մաքրող մեքենա (քաշող), 2 հատ աղբահավաք մեքենա, 150 հատ աղբաման, 1 հատ գրեյդեր։

Ծրագրի ընդհանուր արժեքը 510.000.000 ՀՀ դրամ է, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 5%՝ 25.500.000 ՀՀ դրամ։ Բաղադրիչ 2-ին մասնակցության շնորհիվ կբարելավվի Մեծամորի համայնքապետարանի կողմից մատուցվող կոմունալ ծառայությունների որակն ու մատչելիությունը:

 
Խոյի համայնքապետարանը ձեռք է բերել 3 հատ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 հատ հարթեցնող, աղ ու ավազ ցանող, ավլող և ջրցան բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա և 1 կիսաբեռնատար:
Ծրագրի ընդհանուր արժեքը 253.600.000 ՀՀ դրամ է, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 5%՝ 12.680.000 ՀՀ դրամ։ Բաղադրիչ 2-ին մասնակցության շնորհիվ կբարելավվի Խոյ համայնքապետարանի կողմից մատուցվող կոմունալ ծառայությունների որակն ու մատչելիությունը:
 
Վաղարշապատի համայնքապետարանը ձեռք կբերի 2 հատ ինքնաթափ մեքենա, 2 հատ ուղևորաբեռնատար մեքենա, 1 հատ մինիամբարձիչ ճանապարհային ֆռեզով, 1 հատ բազմաֆունկցիոնալ քաղաքային կոմունալ մեքենա։
Ծրագրի ընդհանուր արժեքը 176.000.000 ՀՀ դրամ է, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 5%՝ 8.800.000 ՀՀ դրամ։ Ծրագրին մասնակցության շնորհիվ կբարելավվի Վաղարշապատի համայնքապետարանի կողմից մատուցվող կոմունալ ծառայությունների որակն ու մատչելիությունը:
 
Արաքս համայնքապետարանը ձեռք է բերելու 1 հատ անիվավոր էքսկավատոր պտտվող պլատֆորմով, 1 հատ մինիամբարձիչ, 1 հատ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր և 1 հատ ինքնաթափ մեքենա:
 
Փարաքարի համայնքապետարանը ձեռք է բերելու 1 հատ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 հատ վակումային մեքենա և 1 հատ կոյուղի մաքրող մեքենա:
Ծրագրի ընդհանուր արժեքը 163,000,000 ՀՀ դրամ է, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 5%՝ 8,150,000 ՀՀ դրամ։ Բաղադրիչ 2-ին մասնակցության շնորհիվ կբարելավվի Փարաքարի համայնքապետարանի կողմից մատուցվող կոմունալ ծառայությունների որակն ու մատչելիությունը:
 
Բաղրամյանի համայնքապետարանը հայտ է ներկայացրել 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 2 աղբահավաք մեքենա և 1 ինքնաթափ մեքենա ձեռք բերելու համար:
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 188,576,000 ՀՀ դրամ է, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 5%՝ 9428800 ՀՀ դրամ:
 
Բաղադրիչ 2-ի մասնակցության շնորհիվ կբարելավվի համայնքապետարանների կողմից մատուցվող ծառայությունների որակը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21