Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ. Բժշկական կազմակերպություններում մատուցվող ծառայությունների դիմաց ՑԱՆԿԱՑԱԾ ՎՃԱՐՈՒՄ ընդունվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆԿԱՆԽԻԿ ձևով

16.11.2023


Բժշկական կազմակերպություններում մատուցվող ծառայությունների դիմաց ՑԱՆԿԱՑԱԾ ՎՃԱՐՈՒՄ ընդունվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆԿԱՆԽԻԿ ձևով:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենք`
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=160074
Երևանի և մարզերի վարչական կենտրոններում օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն:

Ինչպես վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ

ՊՈՍ տերմինալի միջոցով`
քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում` քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին:

Վճարային տերմինալի միջոցով`
հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին:

Բջջային հավելվածի միջոցով`
բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, QR կոդի սքանավորման միջոցով, Էլեկտրոնային դրամապանակում առկա միջոցներով:

Բանկային փոխանցման միջոցով`
բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:
2024 թվականի հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ կմտնի նաև այլ բնակավայրերում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21