Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարությունը 164 միլիոն 890,4 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
20.11.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 164 միլիոն 890,4 հազար դրամ հատկացնել Արմավիրի մարզում ավարտին հասցված կամ ավարտական փուլում գտնվող հետևյալ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար․
- 5 միլիոն 167,4 հազար դրամ հատկացվել է Խոյ համայնքի Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար։
- 114 միլիոն 345,6 հազար դրամ՝ Արաքս համայնքի Գայ բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցման համար:
- 45 միլիոն 377,0 հազար դրամ՝ Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի փողոցի 1 հասցեով մանկապարտեզի բակի բարեկարգման և Ջրարբի բնակավայրի Թումանյան փողոցի 14 հասցեով մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքների համար։