Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարությունը 164 միլիոն 890,4 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

20.11.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 164 միլիոն 890,4 հազար դրամ հատկացնել Արմավիրի մարզում ավարտին հասցված կամ ավարտական փուլում գտնվող հետևյալ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար․

  • 5 միլիոն 167,4 հազար դրամ հատկացվել է Խոյ համայնքի Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար։
  • 114 միլիոն 345,6 հազար դրամ՝ Արաքս համայնքի Գայ բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցման համար:
  • 45 միլիոն 377,0 հազար դրամ՝ Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի փողոցի 1 հասցեով մանկապարտեզի բակի բարեկարգման և Ջրարբի բնակավայրի Թումանյան փողոցի 14 հասցեով մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքների համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02