Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում–քննարկում՝ հողային բարեփոխումների փորձնական ծրագրի շուրջ

20.11.2023

 ՀՀ էկոնոմիկայի Նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում կազմակերպվել էր հանդիպում՝ նվիրված հողային բարեփոխումների ծրագրի շրջանակում Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի հողամասերի իրավական կարգավիճակի քննարկմանը։

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի վարչական ղեկավար Հասմիկ Գարսևանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ առկա խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02