Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցով եղել է Բաղրամյան համայնքի Հուշակերտ, Վանանդ և Տալվորիկ բնակավայրերում

21.11.2023

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցով եղել է Բաղրամյան համայնքի Հուշակերտ, Վանանդ և Տալվորիկ բնակավայրերում՝ տեղում ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին:

Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը փոխմարզպետին ներկայացրեց ավարտված և շահագործման հանձնված սուբվենցիոն ծրագրերը, ներկա պահին ընթացող շինարարական աշխատանքները, դրանց ավարտման ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները:

Հուշակերտ բնակավայրում Առնակ Ավետիսյանին ներկայացվեց 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով հավանության արժանացած մանկապարտեզի սեյսմազինվածության բարձրացման և վերանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 102.37 մլն դրամ:
Ֆինանսավորումն իրականացվելու է 30% համայնքի և 70% պետության համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2022 թվականի սեպտեմբերի 28-ից, այս պահին շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Հուշակերտում առաջին անգամ 2022 թվականին է իրականացվել սուբվենցիոն ծրագիր։ Բնակավայրում առկա խնդիրների շարքում ներկայացվող մանկապարտեզի վերանորոգման խնդիրը երկար տարիներ համարվել է բնակավայրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկը:
Շենքը բաղկացած է երկհարկանի և միահարկ անցասրահներով իրար միացած երկհարկանի և միահարկ մասնաշենքերից: Ծրագրով վերանորոգվել է ընդհանուր 794.5 քմ մակերեսով տարածք: Նախատեսվում է սաների թիվը հասցնել 60-ի: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 12-14 հիմնական աշխատատեղ:

Տալվորիկ բնակավայրում փոխմարզպետը ծանոթացավ 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրաջանակներում իրականացված «Տալվորիկ բնակավայրի Գևորգ Չավուշի փողոցի ասֆալտապատում» ենթածրագրի շինարարական աշխատանքներին։

Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 35.3 մլն դրամ է (60% համայնքի, 40% պետության համաֆինանսավորմամբ):
Ասֆալտապատվել է 600մ երկարությամբ Գևորգ Չավուշի փողոցը։
Նշենք, որ Տալվորիկ բնակավայրում առաջին անգամ է իրականացվել սուբվենցիոն ծրագիր։
Շինարարական աշխատանքներն ավարտվել են:

Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի վերջին կանգառը Վանանդ բնակավայրն էր, որտեղ ավարտվել են 2023թ. սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքները:

Սուբվենցիրոն ծրագրով ասֆալտապատվել են Վանանդ բնակավայրի Պ․ Սևակ փողոցը, Պ․ Սևակ փողոցի մի հատվածի և Հ․ Քոչար փողոցը, Զ․ Սահակյան փողոցը:

Երեք ենթածրագրերի պայմանագրային արժեքը կազմել է 54.5 մլն դրամ, որոնց ֆինանսավորումն իրականացվել է 60% համայնքի և 40% պետության համաֆինանսավորմամբ:

Ասֆալտապատվել է ընդամենը 1050 մ ճանապարհ, որից՝ Պ․ Սևակ փողոց -336մ, Պ․ Սևակ փողոցի մի հատվածի և Հ․ Քոչար փողոց -475մ, Զ․Սահակյան փողոց -239մ։

Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը շրջայցի ժամանակ զրուցեց շինարարների, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, ինչպես նաև դրանց վերացմանն ուղղված քայլերին։

Աշխատանքային այցի վերջում փոխմարզպետը հանձնարարականներ տվեց ոլորտային պատասխանատուներին, որ լինեն հետևողական և սահմանված ժամկետներում ծրագրերն ավարտին հասցնեն՝ միաժամանակ ապահովելով աշխատանքների բարձր որակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21