Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը անցկացրեց խորհրդակցություն՝ մարզի բժշկական հաստատությունների տնօրենների հետ

23.11.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր անցկացվեց խորհրդակցություն՝ մարզի բժշկական հաստատությունների տնօրենների հետ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի բժշկական կենտրոնների 2023 թվականի ընթացիկ հաշվետվությունները, կատարված աշխատանքները, վերլուծվեցին բժշկական կենտրոնների կողմից իրականացված ծառայությունների վիճակագրությունը, ինչպես նաև հետագա անելիքները:

Արձանագրվեց նաև բժշկական կենտրոններում առկա խնդիրները, կենտրոնների՝ անհրաժեշտ սարքավորումներով հագեցվածության հարցերը և դրանց ձեռք բերման հետագա քայլերը:

Անդրադարձ կատար կատարվեց նաև մարզում կարմրուկի դեմ իրականացվող միջոցառումներին, դրանց ընթացքին ու արդյունավետությանը:

Մարզպետը հանձնարարեց մարզի բժշկական կենտրոնների տնօրեններին առաջնահերթություն սահմանել և ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հիվանդանոցներում բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված միջոցառումները, հետևողականորեն իրականացնել մասնագետների մաստագիտական շարունակական բարելավումը, միջոցառումներ ձեռնարկել՝ ուղղված մարզի բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը, բուժօգնության որակի և բնակչության գոհունակության բարելավմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35