Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Քարակերտ բնակավայրում ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների հետ քննարկեց բնակարանային ապահովմանն հետ կապված հարցերը

23.11.2023


ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի ուղեկցությամբ այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Քարակերտ բնակավայրում հաստատված ընտանիքներին։

Զրուցելով արցախցիների հետ, լսելով նրանց կարիքներն ու խնդիրները՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախ ներկայացրեց Կառավարության կողմից այս պահին իրականացվող աջակցության ծրագրերը հումանիտար օգնությունները, որից հետո տվեց համապատասխան հանձնարարականներ՝ շարունակել գույքագրել յուրաքանչյուր բնակչի խնդիրները և ներկայացնել համայնքի կամ մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին՝ դրանց օպերատիվորեն և ըստ առաջնահերթության լուծումներ տալու նպատակով:

Մարզպետն արցախցիների հետ քննարկեց նաև բնակարանային ապահովման ուղղությամբ նրանց սպասումները, նրանց կարծիքները, բնակարանների ձեռքբերման հիմնական ուղղություններն ու քայլերը:

«Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը։ Արմավիրի մարզում այս պահին 9500 արցախցի է բնակեցված: Անում ենք ամեն ինչ, որ որևէ քաղաքացի իրեն օտար կամ անտեսված չզգա, բոլորի խնդիրները նաև մերն են»,–նշեց մարզպետը։

Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին և համայնքին՝ Արմավիրի մարզում նման ջերմ հյուրընկալության և աջակցության համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21