Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում անցկացվեց «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

24.11.2023

 

2023 թվականի նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում անցկացվեց «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։

ՈՒսումնական նպատակները՝

1. Ստուգել ուսումնավարժությունում ընդգրկված մասնակիցների պատրաստությունը ԱԻ առաջացման դեպքում բնակչության և տարածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ։

2. Կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ:

3. Ստուգել «ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանի «Գարնանային վարարումների, ջրհեղեղների և սելավների դեպքում գործելու պլան» հավելվածի իրատեսությունը։

4. Կատարելագործել արձագանքման ուժերի գործնական հմտությունները` ջրածածկման գոտում որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու դեպքում։

  • Միջոցառման 1-ին փուլը ներառում էր մարզի ղեկավար կազմի ազդարարում, հավաք և խնդրադրում։ Ջրածածկման գոտու բնակչության տարահանման կազմակերպում։
  • 2-րդ փուլը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումն էր։ Բնակչության կենսագործունեության ապահովում։
  • Միջոցառման 3-րդ փուլը անցկացվեց Մեծամոր համայնքի Փշատավան գյուղի համայնքային ենթակառուցվածքների բազայի վրա՝ գործնական վարժանքների տեսքով։ Իրականացվեց բնակչության ազդարարում, բնակչության տարահանում, փլուզված և տիղմապատ շինություններում որոնողափրկարարական և առաջին բուժօգնության միջոցառումներ, կիսավեր շինությունների տանիքներում արգելափակված բնակիչների իջեցում և տարահանում և վթարավերականգնողական աշխատանքների իրականացում։

Միջոցառման եզրափակիչ փուլում ՀՇՈՒ-ի ղեկավար՝ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ամփոփեց անցկացված երկօրյա ուսումնավարժության արդյունքները՝ վեր հանվելով առավել խնդրահարույց հարցեր։ Նշվեցին միջոցառման անցկացման դրական և բացասական կողմերը։ ՀՇՈՒ-ի մասնակից կազմին տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21