Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023 թվականին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հինգ սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Արմավիր խոշորացված համայնքում

28.11.2023


Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատում բաղադրիչով 2023 թվականին հիմնանորոգվել է Արմավիրի մարզի Նորավան, Այգեվան բնակավայրերի կենտրոնական փողոցները, Մյասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցը, Լուկաշին բնակավայրի Թամանյան փողոցը՝ ընդհանուր 2.385 գծամետր երկարությամբ։

Ընթացքի մեջ են նույն ծրագրի ևս 3 ենթածրագիր՝ Սահմանապահների փողոցի Հանրապետության-Աբովյան և Երևանյան-Շահումյան հատվածների, Թումանյան և Հ․Ավետիսյան փողոցների Երևանյան-Շահումյան հատվածների, Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների հիմնանորոգման աշխատանքները՝ ընդհանուր 3.645 գծամետր երկարությամբ ճանապարհ։

Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ 154 մլն ՀՀ դրամ է, որի ֆինանսավորումն իրականացվում է 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։

Խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցման/նորոգման բաղադրիչով վերակառուցվել են Արմավիր համայնքի Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների, Սահմանապահների փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի, Թումանյան փողոցի Երևանյան-Շահումյան​ հատվածի, Հ. Ավետիսյան փողոցի Երևանյան-Շահումյան​ հատվածի​ և Հացիկ գյուղի ջրամատակարարման համակարգերը՝ ընդհանուր 2.550 գծամետր երկարությամբ։

Ծրագրի շահառու են հանդիսանում 102 տնային տնտեսություն։ Ծրագրի ընդհանուր արժեը կազմում է ​ 294.5 մլն ՀՀ դրամ՝ 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։

Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում բաղադրիչով բարեկարգվել է Սարդարապատ, Մայիսյան և Խանջյան բնակավայրերի մշակույթի տների հարակից պուրակները՝ ընդհանուր 10.800 քմ մակերեսով, ընթացքի մեջ է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգման և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները, ինչպես նաև կենտրոնական շատրվանի վերակառուցման աշխատանքները։

Ընդհանուր ամբողջական ծրագրի արժեքն է​ 349․6 մլն ՀՀ դրամ, որն ֆինանսավորվելու է 30% կառավարության և 70% համայնքի համաֆինանսավորմամբ։

2024 թվականի ընթացքում կիրականացվի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2, թիվ 11 մսուր-մանկապարտեզների, Սարդարապատ, Արաքս, Խանջյան բնակավայրերի մանկապարտեզների գույքի և սարքավորումների ձեռքբերումը։

Ծրագրի ընդհանուր արժեքն է 142,788,800 ՀՀ դրամ, 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Նախատեսվում է ձեռք բերել գույք և սարքավորում 600 սանի հաշվարկով։

Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/ նորոգում բաղադրիչով 2024 թվականին կհիմնանորոգվեն Արմավիր համայնքի թիվ 11 մսուր-մանկապարտեզի և Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքերը։

Ծրագրի ընդհանուր արժեքն է 678,133,340 ՀՀ դրամ, 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շահառու սաների թիվը 255 է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21