Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը Ջրառատ բնակավայրում ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների հետ հանդիպում ունեցավ
29.11.2023
ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը և առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանի հետ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Ջրառատում հաստատված ընտանիքներին։
Զրուցելով արցախցիների հետ, լսելով նրանց կարիքներն ու խնդիրները՝ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրեցին Կառավարության կողմից այս պահին իրականացվող աջակցության ծրագրերը, հումանիտար օգնությունները, որից հետո գույքագրվեցին յուրաքանչյուր բնակչի խնդիրները:
Արցախցիների հետ քննարկեց նաև բնակարանային ապահովման ուղղությամբ նրանց սպասումները, նրանց կարծիքները, բնակարանների ձեռքբերման հիմնական ուղղություններն ու քայլերը: