Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել Արցախյան պատերազմում անմահացած Արա Հարությունյանի հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը

29.11.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մյասնիկյան բնակավայրի «Մյասնիկյանի Արայի անվան» միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել Արցախյան առաջին պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Արա Հարությունյանի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման միջոցառմանը:

Հուշ-ցերեկույթին ներկա էին համայնքային և մարզային ներկայացուցիչները, Մյասնիկյան համայնքի անմահ հերոսների ծնողները, բնակիչներ և այլոք:

Հուշակոթողի բացման պատիվը վստահված էր հերոս Արայի մայրիկին՝ տիկին Ռոզային, իսկ օծման արարողակարգն իրականացրեց Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր խոնարհումի ու ցավակցության խոսքերն ուղղեց հերոսների հարազատներին, նշելով, որ մեզանից յուրաքանչուրն իր ազնիվ ու հայրենանվեր աշխատանքով, կատարած գործերով պետք է արժանի լինի հերոսների կյանքով հաստատված այսօրվա խաղաղությանն ու ապագային։

«Մենք պարտք ենք այս հերոս տղերքին, ովքեր հերոսական մաքառումով պաշտպանեցին հայկական պետականությունը, ինչի շնորհիվ մենք ունեցանք մեր սուրբ հայրենիքում խաղաղ ապրելու և արարելու հնարավորությունը։

Ուստի բոլորս պետք է լցվենք նոր եռանդով ու հավատով և միասնական ուժերով շարունակենք հայրենիքի շենացման ու հզորացման գործը»,- իր խոսքում նշեց մարզպեետ Էդվարդ Հովհաննիսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35