Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունը Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ

30.11.2023

Կառավարությունն օրենքով հստակեցնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը։

Նախագծով առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։

Սահմանվել է, որ Կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Ընդ որում, դիմումի որևէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու։

Որոշ դեպքերում անհրաժեշտ կլինի ներկայացնել համապատասխան փաստաթղթեր։

Մասնավորապես, դրանք այն դեպքերն են, երբ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է և վերջինս Լեռնային Ղարաբաղում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, կամ անցել է, սակայն կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում չի իրացվել։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35