Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարությունը 903 մլն 456,5 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

30.11.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի հերթական նիստում որոշում է կայացվել 903 մլն 456,5 հազար դրամ  հատկացնել Արմավիրի մարզի 13 սուբվենցիոն ծրագրերի համար։ Այդ թվում` ըստ ուղղությունների

1) Արմավիր համայնքի Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է 195 մլն 951,3 հազար դրամ

2) Մեծամոր համայնքի ք.Մեծամորի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզների հիմնանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, Տարոնիկ և Տանձուտ բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է 244մլն  585,2 հազար դրամ

3) Խոյ համայնքի Արշալույս N-1, N-3 և Հայթաղ N-1 խորքային հորերի հիմնանորոգման համար հատկացվել է 33 մլն 805,8 հազար դրամ

4) Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը Մեծամորի համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 88 մլն 348,8 հազար դրամ

5) Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների գազիֆիկացման համար հատկացվել է 19 մլն 717,3 հազար դրամ

6) Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայրի Բերդակի փողոցի, Լեռնագոգ բնակավայրի 1-ին, 12-րդ, Վանանդ բնակավայրի Պ․Սևակ և Զ.Սահակյան փողոցների, Արգինա բնակավայրի Տիգրան Մեծ, Քարակերտ բնակավայրի Բաբաջանյան, Սարյան փողոցների և գերեզմանատուն տանող ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է 65 մլն 269,5 հազար դրամ

7) Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Է. Թևոսյան և Րաֆֆու փողոցների կոյուղագծի կառուցման համար հատկացվել է 16 մլն 764,8 հազար դրամ

8) Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար հատկացվել է 17 մլն 953,5 հազար դրամ

9) Արմավիր համայնքի Այգեվան գյուղի կենտրոնական փողոցի հիմնանորոգման, կառուցման, Նորավան գյուղի կենտրոնական փողոցի կառուցման և Լուկաշին գյուղի Թամանյան փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 78 մլն 802,9 հազար դրամ

10) Մեծամոր համայնքի խորքային հորերի վերականգնման ծրագրի 10 ենթածրագրերի՝ Եղեգնուտ բնակավայրի «Ակադեմիայի», «Վարդանի» խորքային հորերի վերականգնում, Արազափ բնակավայրի «Զաստավի», Մարգարա բնակավայրի «3-րդ փողոցի», Արմավիր բնակավայրի «Գագիկի տան մոտ», Տարոնիկ բնակավայրի «Տրուբի», Բամբակաշատ բնակավայրի «Բաշնիայի», Ջրաշեն բնակավայրի «Սարի տակի», Ակնալիճ բնակավայրի «Կրակակետի», Նոր Արմավիր բնակավայրի «Ստյոպի հողի տակի» խորքային հորերի վերականգնման համար՝ 82 մլն  787,2 հազար դրամ

11) Մեծամոր համայնքի Վարդանաշեն, բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման համար՝ 17 մլն 812,7 հազար դրամ

12) Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Օրջոնիկիձե 6 և 8 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքների հիմնանորոգման համար՝ 1 մլն 5 617,5 հազար դրամ

13) Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 2Բ1, 3Բ, 4Բ2, 5Բ, 6Բ2 և 2-րդ թաղամասի 1Բ, 2Բ, 3Բ շենքերի վերելակների փոխարինման համար՝ 26 մլն  040,0 հազար դրամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21