Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ այցեր է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզում

30.11.2023

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ և Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի գկխավորությամբ այցելել է ՀՀ Արմավիրի կրթական հաստատություններ:

Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր:

ՀԲ պատվիրակությունը աշխատանքային այցով եղան Վաղարշապատի Զ. Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցում, որտեղ ընթանում են Տեղեկատվական տեխնոլոգիաների (ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: ՀԲ թիմը դիտարկեց ընթացիկ աշխատանքներն ըստ ժամանակացույցի, ծանոթացավ լաբորատորիաների համար նախատեսված կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացին:

Հավելենք, որ ՀՀ Արմավիրի մարզում ընթանում է դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, որը կամփոփվի 2023-ի դեկտեմբերին:

Ապա այցերը շարունակվեցին Նորակերտի և Բաղրամյանի միջնակարգ և Արմավիրի թիվ 5 և թիվ 10 հիմնական դպրոցներում, որտեղ հյուրերի դիտարկման տիրույթում էին նորաստեղծ նախակրթարաններն ու ԲՏՃՄ լաբորատորիաները: Հյուրերը տպավորված էին ստեղծված պայմաններով: ՀԲ թիմի ղեկավար Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը նշեց, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է: Նա կարևորեց նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների՝ նախակրթարաններում ընդգրկման փաստը, ընդգծելով որ այս հարցը մշտապես լինելու է ՀԲ պատվիրակության ուշադրության կենտրոնում: ՀԲ պատվիրակության անդամները դիտարկեցին ստեղծվող Տեղեկատվական տեխնոլոգիաների (ինֆորմատիկա) լաբորատորիաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16