Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարին

30.11.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի Մ10, Մ12 և Մ14 տարեկանների եզրափակիչներին և պարգևատրման արարողությանը: Մարզպետը հետևել է Արմավիր-Սյունիք և Արմավիր-Շիրակ խաղերին:

Մրցաշարին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետները, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

2023 թվականին մրցաշարը մասնակցության աննախադեպ ցուցանիշ է գրանցել. մասնակցել է 429 դպրոց, գրանցվել 760 թիմ, 8200 աշակերտ ներգրավված եղել ծրագրում: Այս ծրագրին մասնակցողները ՀՖՖ-ի պրոֆեսիոնալ մրցումներին չմասնակցող, պրոֆեսիոնալ ֆուտբոլով չզբաղվող աշակերտներ են:

Մինչև Մ12 տարեկանների եզրափակչում էին Արմավիրի մարզի Այգեվանի դպրոցի ու Սյունիքի մարզի Գորիսի թիվ 3 դպրոցի թիմերը:

Մ14 տարեկանների պայքարում եզրափակիչ էին հասել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 դպրոցի և Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի դպրոցի թիմերը:

Մ12 և Մ14-երի համառ պայքարում հաղթող են դարձել Արմավիրի մարզի թիմերը:

Արմավիրը ներկայացնող թիմերին մեդալներ և գավաթներ են հանձնել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և Արմավիր համանքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը:

Շնորհավորում ենք հաղթող թիմերին և մաղթում հետագա հաջողություններ:
Նշենք, որ «Ֆուտբոլի դպրոցականների գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի շրջանակում: Ծրագիրը, որի նպատակն է դպրոցներում ֆուտբոլի ներդրումը, բաղկացած է երկու մասից. տարեսկզբին ՀՖՖ-ն կրթական ծրագրի շրջանակում կազմակերպում է ֆիզկուլտուրայի ուսուցիչների ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզչական դասընթաց, որից հետո ուսուցիչները «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում կիրառում են ֆուտբոլային պարզ շարժախաղեր և այլն: Դպրոցները, որոնց ֆիզկուլտուրայի ուսուցիչները ներգրավվում են ծրագրին, ֆուտբոլային մարզագույք են ստանում ՀՖՖ-ի կողմից: Դասընթացի շրջանակում վերապատրաստվել է շուրջ 600 ուսուցիչ, ծրագրին մասնակցել մոտ 500 դպրոց: Ծրագրի ամփոփումը ֆուտբոլային թիմերի ձևավորումն է դպրոցներում, որոնք էլ աշնանը մասնակցում են ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական գավաթի խաղարկությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16