Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

01.12.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզի համայնքների ղեկավարներն ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:

Մարզխորհրդի նիստի օրակարգի հաստատված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում իրականացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումների, ինչպես նաև 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման ընթացքի մասին:

Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշման պահանջների կատարման ընթացքը, կապված ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի հետ:

ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյան զեկուցեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և բյուջեների կատարման մասին

Օրակարգի 5-րդ հարցի ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը տրամադրվող աջակցությունների բաշխման ընթացքի և նրանց առաջնահերթ կարիքների վերաբերյալ մարզի համայնքապետարանների կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտության մասին զեկույցով հանդես եկավ Հ Հ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց եկամուտների հավաքագրման հետ կապված որոշ ցուցանիշներ՝ նշելով, որ հավաքագրման գործընթացը պետք է մեծ ակտիվությամբ շարունակել առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Մարզխորհրդի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, քննարկվեցին ապօրինի շինությունների հետ կապված խնդիրները, ինքնակամ կառուցների օրինականացման հետ կապված հարցերը և այլն:

Մարզպետը շեշտադրեց՝ հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների արձագանքին, հումանիտար օգնությունների ճիշտ տեղաբաշխմանը և այլն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21