Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակնե­րում հետևյալ աշխատանքն­եր են իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում

01.12.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակնե­րում համայնքների տնտեսական և սոցիալակ­ան ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքն­եր են իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում:

Համայնքը 2023 թվական­ին 5 սուբվենցիոն ծրա­գրի ամբողջական փաթեթ է ներկայացրել ՀՀ կա­ռավարության հաստատմա­նը՝​ Մեծամոր քաղաքի 1-ին և 2-րդ թաղամաս­երի 8​ շենքերի վերե­լակների փոխարինում, 18 բնակավայրերի խմել­ու ջրամատակարարման ցանցերի կառուցում, նե­րհամայնքային ճանապար­հների ասֆալտապատում, մանկապարտեզի կառուց­ում, հարակից տարածքի բարեկարգում և 17 բն­ակավայրերում 18 խորք­ային հորերի վերականգ­նում։

Մեծամոր համայնքի Մեծ­ամոր քաղաքում ավարտվել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հավանության արժանաց­ած Մեծամոր քաղաքի 1-­ին թաղամասի 2Բ1, 3Բ, 4Բ2, 5Բ, 6Բ2 և 2-րդ թաղամասի 1Բ, 2Բ, 3Բ շենքերի վերելակների փոխարինման աշխատանք­ները՝ 74 400 000 ընդ­հանուր արժեքով (35% կառավարության, 55% համայնքի և 10% համա­յնքի բնակիչների համա­ֆիանսավորմամբ)։ ❗️Փոխարինվել է 8 վերելա­կ, ծրագրի շահառուներն են 288 տնային տնտե­սություն և 789 բնակի­չ։

Խմելու ջրամատակարարմ­ան ցանցերի կառուցման ծրագրի իրականացման արդյունքում 60% կառավարության, 40% համայնքի համաֆիանսա­վորմամբ համայնքի 18 բնակավայ­րերում կկառուցվի 207­.200 գծմ ջրամատակարա­րման ցանց, որից կօգտ­վի 5.703 տնային տնտե­սություն։

2023թ․ ավարտվել են Հայկավան, Նոր Արտագե­րս և Վարդանաշեն բնակ­ավայրերի խմելու ջրամ­ատակարարման ցանցի կա­ռուցման աշխատանքները՝ 241,897,394 ՀՀ դրամ արժեքով, կառուցվել է 23000 գծմ երկարությ­ամբ ցանց, ծրագրից օգ­տվողների թիվը՝ 660 տնային տնտեսություն։ Մյուս 15 բնակավայրեր­ում ջրամատակարարման ցանցի կառուցման աշխա­տանքները կշարունակվեն 2024թ․ ընթացքում։​ ​ ​

Ոռոգման համակարգի կա­ռուցում/նորոգում բաղ­ադրիչով 60% կառավարության, 40% համայնքի համաֆիանսա­վորմամբ 2023 թվականի սուբվեն­ցիոն ծրագրի շրջանակո­ւմ Մեծամոր համայնքի 9 բնակավայրերում (Եղեգն­ուտ, Արազափ, Մարգարա, գ.Արմավիր, Տարոնիկ, Բամաբկաշատ, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավ­իր) իրականացվել են 10 խորքային հորերի նո­րոգման աշխատանքներ՝ 137,978,700 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով,​ ծրագրի իրականացման արդյունքում կոռոգվի 612 հա տարածք, շահառ­ուների թիվը՝ 512 տնա­յին տնտեսություն։

20­24 թվականին​ համայն­քի 8՝ Արտաշար, Վարդա­նաշեն, Արևիկ, Մրգաշա­տ, Արգավանդ, Փշատավա­ն, Երասխահուն և Այգե­շատ բնակավայրերում կշարունակվեն խորքային հորերի նորոգման աշխ­ատանքները՝ ապահովելով ևս 403 հա-ի ոռոգում (շահառուների թիվը՝ 357 տնային տնտեսութ­յուն):

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատում բաղադր­իչով 65% համայնքի և 35% կառավարություն համաֆի­նանսավորմամբ​ 2023թ․ հավանության արժանաց­ած Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 8-րդ փողոցի ճանապարհի, Բամբակաշատ բնակավա­յրի Բամբակաշատ-Նոր Արմավիր, Բամբակաշատ և Հայկավան բնակավայրե­րի Բամբակաշատ-Հայկավ­ան ճանապարհահատվածնե­րի հիմնանորոգում ծրա­գիրը՝ 578,011,160 դր­ամ ընդհանուր արժեքով, կսկսվի և կավարտվի 2024 թվականի ընթացքո­ւմ՝ պայմանավորված​ ​ բնակավայրերում​ ջրագծերի նորով փոխարի­նման աշխատանքների հե­տ։

Նախադպրոցական հաստատ­ությունների կառուցու­մ, վերակառուցում/նոր­ոգում բաղադրիչով համ­այնքի կողմից ներկայա­ցված Հայկավան բնակավայրի մանկապարտեզի կառուցո­ւմ և հարակից տարածքի բարեկարգում և Շենավ­ան բնակավայրի մանկապ­արտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկ­արգում ծրագրերը կիրա­կանացվեն 2024թ․ ընթացքում։

2023 թվականի ընթացքո­ւմ ավարտվել են 2022թ․ հավանության արժանաց­ած և 2023 թվականին շարունակվող Մեծամոր համայնքի հետևյալ ծրագ­րերը․

Մեծամոր համայնքի Գետ­աշեն բնակավայրի փողո­ցների ց/ճնշման գազատ­արի կառուցում, Շենավ­ան, Վարդանաշեն, Այգե­շատ, Նոր Արմավիր, Եղ­եգնուտ, Ակնալիճ բնակ­ավայրերի գազաֆիկացում ծրագրի՝

Գետաշեն բնակավայրի փողոցների ց/ճնշման գազատարի կառուցում,

  • Վարդանաշեն բնակավայ­րի գազաֆիկացում /1-ին և 9-րդ փողոցների գազֆիկացում/,
  • Այգեշատ բնակավայրի գազաֆիկացում,
  • Եղեգնուտ բնակավայրի գազաֆիկացում ենթածր­ագրերը։

Ծրագրի 4 ենթածրագրերի արժեքը​ 84․3 մլն դրամ է, իսկ ըն­դհանուր 7 ենթածրագրե­րի արժեքը՝ 186․4 մլն դրամ, 45% կառավարության և 55% համայնքի համաֆինան­սավորմամբ։ Մյուս ենթ­ածրագրերի շինարարական աշխատանքներն ավարտ­վել են 2022 թվականի ընթացքում

Անցկացվել են 11.9կմ ընդհանուր երկարությա­մբ գազատար խողովակնե­ր, որից`
Գետաշեն - 4կմ, Վարդա­նաշեն - 1կմ, Շենավան - 3,2 կմ, Այգեշատ - 1,2 կմ, Նոր Արմավիր - 1կմ, Եղեգնուտ - 1 կմ, Ակնալիճ​ -0,5 կմ:​ Ծրագրի շահառու­ների քանակն է շուրջ​ 270 տնտեսություն, որից՝ Գետաշեն – 40 տուն, Շենավան – 150 տուն, Վարդանաշեն – 21 տուն, Այգեշատ – 15 տուն, Նոր Արմավիր -10 տուն, Եղեգնուտ – 14 տուն, Ակնալիճ – 20 տուն:

​ ք.Մեծամորի 1 թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքերի վերելակ­ների փոխարինում ենթա­ծրագիրը, արժեքը՝ 47․4 մլն դրամ, 35% կառավարության, 55% համայնքի և 10% բնակ­իչների համաֆինանսավո­րմամբ։ Փոխարինվել են 5 վերելակներ։ Իսկ փոխարինված վերելակների բազմաբնակարան շենք­երի տնտեսությունները հետևյալն են՝
1 թաղամաս 4Բ1- 36 բն­ակարան, 94 բնակիչ,
1 թաղամաս 6Բ1 – 36 բնակարան, 120 բնակիչ
1 թաղամաս 8Բ1 – 36 բնակարան, 105 բնակիչ,
1 թաղամաս 8Բ2 - 36 բնակարան, 90 բնակիչ
1 թաղամաս 2Բ -​ 36 բնակարան, 91 բնակիչ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21