Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները շարունակում են ծանոթանալ ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին

05.12.2023



ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը, ՄՍԾ Վաղարշապատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Նարինե Ասատրյանը համայնքային պատասխանատուների հետ Փարաքար համայնքի Բաղրամյան և Մուսալեռ բնակավայրեում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների հետ։

Զրուցելով արցախցիների հետ, լսելով նրանց կարիքներն ու խնդիրները՝ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրեցին Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը, հումանիտար օգնությունները, գույքագրվեցին արցախցիների կողմից բարձրացրած խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին բնակարանների ձեռքբերմանը, կորցրած փաստաթղթերի վերականգնմանը, բնակության վայրի գրանցմանը և այլն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:46