Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023 թվականին Խոյ համայնքի կողմից ներկայացված հինգ սուբվենցիոն ծրագիր է հաստատվել՝ շուրջ 1 մլրդ 463 մլն դրամ ընդհանուր արժեքով

05.12.2023

2023 թվականին Խոյ համայնքի կողմից ներկայացված հինգ սուբվենցիոն ծրագիր է հաստատվել՝ շուրջ 1 մլրդ 463 մլն դրամ ընդհանուր արժեքով, մասնավորապես՝

Խոյ համայնքի Արշալույս գյուղի 19-րդ, 35-րդ փողոցների և Արագած բնակավայրի դեպի հուշարձան-պուրակ տանող ճանապարհի կապիտալ վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքներ (35% կառավարության և 65% համայնքի​ համաֆինանսավորմամբ)։

Խոյ համայնքի Արագած գյուղում գոյություն ունեցող մշակույթի տան տանիքի ֆոտովոլտային կայանի, Աղավնատուն գյուղում գոյություն ունեցող մշակույթի տան տանիքի ֆոտովոլտային կայանի և Հայթաղ գյուղում գոյություն ունեցող մշակույթի տան տանիքի ֆոտովոլտային կայանի կառուցում (45% կառավարության և 55% համայնքի​ համաֆինանսավորմամբ)

Խոյ համայնքի Մրգաստան բնակավայրի դեպի եկեղեցի տանող ճանապարհի կապիտալ վերանորոգում՝ սալարկում և Մոնթեավան բնակավայրի 1-ին փողոցի մայթերի սալարկում (50% կառավարության և 50% համայնքի​ համաֆինանսավորմամբ)

Խոյ համայնքի Այգեշատ, Ամբերդ, Ծիածան, Ծաղկունք, Արագած, Դողս, Հովտամեջ գյուղերում ներտնտեսային ոռոգման ջրագծերի կառուցում (60% կառավարության և 40% համայնքի​ համաֆինանսավորմամբ)

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղի, Դաշտ գյուղի Բարեկամության և Համերաշխոււթյան փողոցների, Ծաղկալանջ գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցք, 13-րդ, 17-րդ, 18-րդ փողոցների գազաֆիկացում (45% կառավարության և 55% համայնքի​ համաֆինանսավորմամբ)։

Բոլոր ծրագրերի շինարարական աշխատանքները կսկսվեն 2024 թվականի ընթացքում։

2023 թվականի ընթացքում ավարտվել են 2022թ․ հավանության արժանացած և 2023 թվականին շարունակվող Խոյ համայնքի հետևյալ ծրագրերը․

Գեղակերտ գյուղում Մ.Սարյան, Մարշալ Բաղրամյան փողոցների և Մ.Մարշալ Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքի, Մոնթեավան գյուղում I-ին փողոցի /համայնքի կենտրոնական փողոց/, Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցների, Դողս գյուղում Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի, Լեռնամերձ գյուղի Բարեկամություն փողոցի /գերեզմաններ տանող ճանապարհ/ ասֆալտապատման ծրագրի՝ Մոնթեավան գյուղում I-ին փողոցի /համայնքի կենտրոնական փողոց/ասֆալտապատում ենթածրագիրը, 96․35 մլն դրամ արժեքով, 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։

Ասֆալտապատվել է Մոնթեավան բնակավայրի կենտրոնական փողոցը` 6մ լայնությամբ, 1,2կմ​ երկարությամբ, ընդհանուր 7200քմ մակերեսով։​

Խոյ համայնքի խորքային հորերի հիմնանորոգում (Արագած N-1, N-2, Արշալույս N-1, N-2, N-3, N-4, N-5, N-6, N-7, N-8, Գեղակերտ N-1, Հայթաղ N-1, N-2, N-3, Մրգաստան N-1, Ծաղկունք N-1, N-2, Ծաղկալանջ N-2, Ծիածան N-1) և Ծիածան բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի կառուցում ծրագրի՝​ Արշալույս N-1, N-3, Հայթաղ N-1 խորքային հորերի հիմնանորոգում ենթածրագրերը, 42 մլն դրամ ընդհանուր արժեքով, 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։ ​

Ծրագրի մյուս ենթածրագրերի շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում։

Աղավնատուն գյուղի Բ.Ներսիսյան 2-րդ նրբ., Ս.Վիրաբյան, Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցների, Արշալույս գյուղի 27, 28, 29, 32-րդ փողոցների և Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցների գազիֆիկացում ծրագրի՝

Աղավնատուն գյուղի Բ.Ներսիսյան 2-րդ նրբ., Ս.Վիրաբյան, Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցների գազիֆիկացում,

Արշալույս գյուղի 27, 28, 29, 32-րդ փողոցների գազիֆիկացում​ ենթածրագրերը, 108 մլն դրամ արժեքով, 45% կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ։

Գազիֆիկացվել են Աղավնատուն գյուղի Բ.Ներսիսյան 2-րդ նրբ., Ս.Վիրաբյան, Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցները, ընդամենը՝ 3308մ երկարությամբ, շահառուները՝ 102 տնտեսություն կամ 372 բնակիչ, Արշալույս գյուղի՝​ ​ ​ 27,​ 28, 29, 32-րդ փողոցները, ընդամենը 2858մ երկարությամբ, շահառուները՝ 32 տնտեսություն կամ 141 բնակիչ։

Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրի խմելու ջրի ցանցի​ հիմնանորոգում (վերակառուցում) ծրագիր, 97․2 մլն դրամ արժեքով, 60% կառավարության և 60% համայնքի համաֆինանսավորմամբ։

Ծրագրով Ծաղկալանջ բնակավայրում վերակառուցվել է 1950-ական թվականներին կառուցված 9կմ երկարությամբ ջրագիծը։ Արդյունքում, խմելու ջրամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը կազմել է 340 կամ գյուղի բնակչությունը։​

Խոյ համայնքի Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում, Արագած համայնքի մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգում և ջեռուցում ծրագրի՝ Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի​ հիմնանորոգում ենթածրագիրը, 14․8 մլն դրամ արժեքով, 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ ✔Ծրագրով հիմնանորոգվել է 500քմ մակերեսով մշակույթի տան տանիքը, նախատեսվող սաների թիվը՝ 45։

Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Հայթաղ գյուղի մանկապարտեզի վերակառուցում և ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության իրականացում, Այգեշատ բնակավայրի​ մանկապարտեզի վերանորոգում ծրագրի՝ Հայթաղ գյուղի մանկապարտեզի վերակառուցում և ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության իրականացում ենթածրագրի շինարարական աշխատանքները, ծրագիրը կշարոնակվի 2024 թվականի ընթացքում, 216․2 մլն դրամ արժեքով, 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Հայթաղ բնակավայրում հիմնանորոգվում, ընդլայնվում է մանկապարտեզի շենքը՝ 540քմ մակերեսով, բարեկարգվող տարածքի մակերեսը՝​ 250քմ է, ծրագրի արդյունքում նախատեսվող սաների թիվը՝ Հայթաղ՝ 90։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35