Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2023
Արմավիրի մարզային իշխանության ներկայացուցիչները փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ այսօր՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցին, ծաղիկներ խոնարհեցին սերբ օդաչուների հիշատակը հավերժացնեղ հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով աղետի զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին դեղորայքային օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը վայրէջքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարի է ենթարկվել, որի հետևանքով 7 սերբ օդաչուները զոհվել են: Երախտապարտ հայ ժողովուրդը, ի հիշատակ զոհված անձնակազմի, ավիավթարի վայրում վթարված ինքնաթիռի կմախքից հուշակոթող է կանգնեցրել: