Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023 թվականին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված վեց սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Արաքս համայնքում

08.12.2023

2023 թվականին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված վեց սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Արաքս համայնքում:

Խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցման/նորոգման բաղադրիչով ամբողջությամբ վերակառուցվել է Արաքս համայնքի Արաքս և Գայ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը` 1650 գծամետր երկարությամբ և Գայ համայնքի ջրահեռացման համակարգը՝ 1300 գծամետր երկարությամբ, 182.25 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շահառու են հանդիսանում 250 տնային տնտեսություն։

Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում բաղադրիչով Լուսագյուղ գյուղում կառուցվել է 1 պոմպակայան՝ 2 պոմպով, որի արդյունքում կոռոգվի 50% անմշակ հողեր, շահառուներ են հանդիսանում շուրջ 70 տնային տնտեսություն։ Ծրագրի արժեքը 42,411,718 ՀՀ դրամ է, 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ինչպես նաև ընթացքի մեջ է նույն ծրագրի ենթածրագիր՝ Արաքս գյուղի պոմպակայանի կառուցման աշխատանքները, 90,495,490 ՀՀ դրամ արժեքով։ Ծրագրի շահառու են 80 տնային տնտեսություն։

Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/ նորոգում բաղադրիչով ընթացքի մեջ են Արաքս համայնքի Արտիմետ, Ջրարբի, Մեծամոր և Առատաշեն գյուղերի մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքները։ Ընդհանուր բարեկարգվող տարածքի մակերեսը կազմում է 950 քմ, 129.78 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շահառու են հանդիսանում շուրջ 270 սան։
Հաստատված ծրագրերից 3-ը կիրականացվեն 2024 թվականի ընթացքում։ Դրանք են՝
1) Բնակավայրերի գազաֆիկացում բաղադրիչով կկառուցվի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ և կգազաֆիկացվեն փողոցներ։ Ծրագրի արժեքը 812,087,640 ՀՀ դրամ է, 65% կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շահառուներ են հանդիսանում 580 տնային տնտեսություն։
2) Հասարակական շենքերի /մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն/ կառուցում/վերանորոգում բաղադրիչով կվերանորոգվի Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը և Հայկաշեն գյուղի մշակույթի տունը, ընդհանուր 1300 քմ մակերեսով։ Ծրագրի արժեքն է 141,932,643 ՀՀ դրամ, 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շահառուների թիվը 5.018 բնակիչ։
3) Կվերանորոգվի նաև Ջրառատ գյուղի մշակույթի տունը և Արաքս բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը, 2.363,6քմ ընդհանուր մակերոսով։ Ծրագրի արժեքը 76,719,804 ՀՀ դրամ է, 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։

2023 թվականի ընթացքում ավարտվել են 2022թ, հավանության արժանացած և 2023 թվականին շարունակվող Արաքս համայնքի հետևյալ ծրագրերը.

  • Արաքս համայնքի Գայ գյուղի համայնքապետարանի շենքի հիմնանորոգում և Ապագա գյուղի մարզադպրոցի վերանորոգում ծրագրի՝ Ապագա գյուղի մարզադպրոցի վերանորոգում ենթածրագիրը, 20,2 մլն ՀՀ դրամ արժեքով, 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Վերանորոգվել է Ապագա գյուղի մարզադպրոցը՝ 549.63քմ մակերեսով։ Ծրագրի արդյունքում մարզադպրոց հաճախող սաների թիվը կկազմի 120։ Ավարտական փուլում է գտնվում Գայ գյուղի համայնքապետարանի շենքի հիմնանորոգում ենթածրագիրը, 43,2 մլն ՀՀ դրամ արժեքով,
  • Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Թումանյան, Վ.Մամիկոնյան, Իսահակյան փողոցների և Ակնաշեն գյուղի 18-րդ փողոցի գազիֆիկացում ծրագրի՝ Ջրառատ գյուղի Թումանյան, Վ.Մամիկոնյան, Իսահակյան փողոցների գազիֆիկացում ենթածրագիրը, 20,2 մլն ՀՀ դրամ արժեքով, 45% կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ։ Կառուցված գազատար խողովակների երկարությունը կազմում է 1260մ, գ/մ համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը` 70:
  • • Արաքս համայնքի Գայ գյուղի ջրահեռացման համակարգի մի մասի և ջրամատակարարման ցանցի, Ջրառատ գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցում ծրագիրը բոլոր երեք ենթածրագրերով, ծրագրի ընդհանուր արժեքը՝ 54․5 մլն դրամ, 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունքում Արաքս համայնքում կառուցվել է 5361 գծ.մ ընդհանուր երկարությամբ ջրագիծ, 3810գծ.մ ջրահեռացման ցանց, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը կազմում է 360, այդ թվում`

 Գայ գյուղում 2261գծ.մ ջրագիծ, 3810 գծ.մ ջրահեռացման ցանց, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 170,
-Ջրառատ գյուղում 3100 գծ.մ ջրագիծ, ջրամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 190:

  • • Արաքս համայնքի Առատաշեն գյուղի մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքի կապիտալ վերանորոգում, Խորոնք գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում, Ջրառատ գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի կառուցում, Մեծամոր գյուղի Խ.Աբովյան փող. 1/2 հասցեում մանկապարտեզի շենքի հիմնանորոգման /վերանորոգման/ աշխատանքներ, Գայ գյուղի մանկապարտեզի շենքի կառուցում ծրագրի՝ Մեծամոր գյուղի Խ.Աբովյան փող. 1/2 հասցեում մանկապարտեզի շենքի հիմնանորոգման /վերանորոգման/ աշխատանքներ, Գայ գյուղի մանկապարտեզի շենքի կառուցում (ծրագրի շարունակում) երկու ենթածրագրերը։

Ծրագրի ընդհանուր արժեքը 505,8 մլն դրամ արժեքով (Մեծամոր՝ 46,6 մլն դրամ, Գայ՝ 66,2 մլն դրամ, Խորոնք՝ 158,4 մլն դրամ, Ջրառատ՝ 195,2 մլն դրամ, Առատաշեն՝ 39,2 մլն դրամ), 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Ընթացքի մեջ են ծրագրի Խորոնք գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում, Ջրառատ գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի կառուցում ենթածրագրերը։
Իսկ Առատաշեն գյուղի մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքի կապիտալ վերանորոգում ենթածրագրի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2022 թվականին։

Ծրագրի արդյունքում Արաքս համայնքում կվերանորոգվի 5 մանկապարտեզ, 3698.4քմ և կբարեկարգվի 4500 քմ տարածք, հաճախող սաների թիվ՝ 555, այդ թվում`

  • Գայ գյուղում ՝ 4200 քմ,հաճախող սաների թիվ՝ 120
  • Ջրառատ գյուղում՝ 1088 քմ, հաճախող սաների թիվ՝ 115
  • Մեծամոր գյուղում՝ 1080 քմ, հաճախող սաների թիվ՝ 110
  • Խորոնք գյուղում՝ 785,4 քմ, հաճախող սաների թիվ՝ 100
  • Առատաշեն գյուղում՝ 1045 քմ, հաճախող սաների թիվ՝ 110:

Ավարտական փուլում են գտնվում Արաքս համայնքի Ապագա գյուղի այգու կառուցապատում, Արաքս գյուղի Դրոյի փող. 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի և մշակույթի տան հարակից այգու բարեկարգում ծրագրի բոլոր 3 ենթածրագրերը, 30.24 մլն դրամ ընդհանուր արժեքով, 55% կառավարության և 45% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրով կառուցապատվել է Ապագա գյուղի այգին՝ 694քմ մակերեսով, բարեկարգվել է սահմանամերձ Արաքս գյուղի մանկապարտեզի բակը՝ 2755 քմ մակերեսով, Արաքս գյուղի մշակույթի տան հարակից այգին՝ 484քմ մակերեսով, ընդամենը 3933քմ մակերեսով տարածք։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21