Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն

12.12.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ սույն թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ հավաք-խորհրդակցություն, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի»-ի պետ, գնդապետ Արթուր Երոյանը, Ռազական ակադեմիայի զինվորական իրավունքի և առաջնորդության ամբիոնի պետ, գնդապետ Հարություն Մանուկյանը, Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները, համայնքներում զորակոչային և զորահավաքային միջոցառումների պատասխանատուներն ու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց հավաք-խորհրդակցության նպատակը:

«ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում կարևորվել և ամրագրվել է զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, արհեստավարժ զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման, նրանց ընտանիքի անդամների առողջապահական և այլ ոլորտների ուղղությամբ աջակցությունների ու ծրագրերի իրականացումը։ Այս համատեքստում ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և կադրային սպայական ծառայության գրավչության ապահովման նպատակով հրատապ է դարձել առնվազն կադրային զինվորականի ուղի ընտրող քաղաքացիների համար կենսական նշանակության ապահովության այնպիսի մոդելի սահմանումը, որը հնարավորություն կտա առաջիկայում էապես ավելացնել դիմորդների թվի աճը, որով նաև լուծումներ կգտնվեն զինված ուժերի առջև ծառացած բազմազան խնդիրների լուծման առումով»,- իր խոսքում ասաց մարզպետը։

Այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանը ներկայացրեց ռազմական համալսարանում իրականացված բարեփոխումները, նոր ծրագրերի ներդրումը, ինչպես նաև ակադեմիայում ուսանելու ընթացքում և հետագայում շրջանավարտների համար նախատեսվող առավելությունները՝ նշելով, որ հանդիպման նպատակը դպրոցականների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումն է։

Հանդիպման վերջում ներկաների հարցերին տրվեցին պատասխաններ մարզպետի և ակադեմիայի պետի կողմից:

Ամփոփելով հավաք-խորհրդակցության արդյունքները՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ այս համատեքստում մարզի բոլոր համայնքներում հաջորդիվ կանցկացվեն նույնաբովանդակ հանդիպումներ երկու փուլով՝ զրույց-քննարկումներ՝ ավագ դասարանների աշակերտների, ծնողների և զինղեկների մասնակցությամբ և ճանաչողական այցեր՝ ռազմաուսումնական հաստատություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:21:34