Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք՝ 1988 թվականին սպիտակյան երկրաշարժի օրերին կործանված հարավսլավիական ինքնաթիռի զոհերի հիշատակին
12.12.2023
Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն ու ՏԻՄ ներկայացուցիչները այսօր հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի օրերին Հայաստանին դեղորայքային օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռի աղետի հետևանքով զոհված 7 սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Արտակարգ-լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը շնորհակալություն հայտնեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ մշտապես հիշելու և սերբ օդաչուների հիշատակը վառ պահելու համար:
Վերջինս իր խոսքում նշեց, որ այս վերաբերմունքն էլ ավելի է ամրապնդում երկու ժողովուրդների հոգևոր կապը՝ համագործակցության ավելի լայն հնարավորթություններ ստեղծելու ուղղությամբ:
Մարզպետն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպաններին այցի և համագործակցության նոր հնարավորություններ ուղենշելու համար: