Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին
13.12.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Մարզպետը ողջունել է դեսպանի այցն Արմավիրի մարզ՝ համարելով, որ այցելությունը հերթական անգամ լավ հնարավորություն է ընձեռում բելառուսական կողմի հետ փոխշահավետ համագործակցություն սկսելու և այն ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության ծառայեցնելու համար:
Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է 2022 թվականին տեղի ունեցած հանդիպմանը և անձրադարձել է կողմերի միջև ձևավորված հարաբերություններին, ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններին:
Մարզպետը նշել է, որ երկար տարիներ Բելառուսիայի Գոմել երկրամասի հետ քննարկումներ են եղել հուշագիր ստորագրելու ուղղությամբ, սակայն գործնական քայլեր չեն արվել:
Վերահաստատելով իր պատրաստակամությունը փոխգործակցության շարունակականության ապահովման և հուշագիրը ստորագրելու ուղղությամբ՝ մարզպետը հույս է հայտնել, որ, այնուամենայնիվ, կողմերին կհաջողվի առավել արդյունավետ հիմքերի վրա դնել ձևավորված հարաբերությունները և ցանկալի ձեռքբերումներ ունենալ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Կոնյուկը նախ կարևորել է Արմավիրի մարզի՝ հատկապես գյուղատնտեսական առումով կենսական նշանակությունը ողջ հանրապետությունում, ապա անդրադարձել Հայաստան-Բելառուս հարաբերություններին՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես հուսալի դաշնակցի նշանակությունը:
Ի թիվս այլ հարցերի, մարզպետի հետ դեսպանը քննարկել է նաև գյուղատնտեսության և ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր ծրագրերի շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց իրագործման ուղղությամբ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ: