Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Վաղարշապատ համայնքում հետևել է մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին

13.12.2023

 

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հետ Վաղարշապատ համայնքում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում թիվ 14 «Ձնծաղիկ» և թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներին:
Թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 270 մլն 529,896 ՀՀ դրամ, որն իրականացվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հիմնանորոգվող մանկապարտեզի մակերեսը կազմում է 2427.6 քմ, բարեկարգվող տարածքի մակերեսը՝ 740 քմ:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզը սպասարկելու է 174 երեխայի։

Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը նույնպես հիմնանորոգվում է և նորէ եռահարկ մասնաշենք է կառուցվելու:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 734 մլն 078,585 ՀՀ դրամ է, որի ֆինանսավորումն իրականացվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Հիմնանորոգվելու է շուրջ 1800 քմ մակերես և կառուցվելու է 1800 քմ մակերեսով նոր մասնաշենք։ Ծրագրի շահառու են հանդիսանում 294 սան։
Շինարարական աշխատանքները սկսվել են այս պահին կատարվում են քանդման աշխատանքներ:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շրջայցի ժամանակ զրուցեց շինարարների, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, ինչպես նաև դրանց վերացմանն ուղղված քայլերին։

Աշխատանքային այցի վերջում մարզպետը հանձնարարականներ տվեց ոլորտային պատասխանատուներին, որ լինեն հետևողական և սահմանված ժամկետներում ծրագրերն ավարտին հասցնեն՝ միաժամանակ ապահովելով աշխատանքների բարձր որակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58