Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Որտեղ դիմել, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները
13.12.2023

Բժշկական որևէ կենտրոնում թե՛ մասնավոր, թե՛ պետական, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները
(հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), դիմե՛ք բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովին:
Անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը քննում է ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174833):
Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն (հասցե` Կառավարական տուն 3) փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ կցված փաստաթղթերը և նյութերը):
Առողջապահության նախարարությունը, համաձայն հաստատված ընթացակարգի, փակ ծրարը տրամադրում է էթիկայի հանձնաժողովին:
Հանձնաժողովի եզրակացության արդյունքում, օրենքով սահմանված կարգով, բուժաշխատողը կարող է ենթարկվել պատասխանատվության: