Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության այսօրվա նիստով հավանության է արժանացել «Առսթոռ» ՍՊԸ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում «Նորք» թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրը

14.12.2023

Կառավարության այսօրվա նիստով հավանության է արժանացել «Առսթոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում «Նորք» թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը, ըստ որի Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականությունը հանդիսացող, Արմավիր քաղաք, Հ. Բաղրամյան փողոց 39 հասցեում գտնվող 4.645 հա հողատարածքում

«Նորք» թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի շրջանակներում պետք է իրականացվեն 31.893.411.168 (երեսունմեկ միլիարդ ութ հարյուր իննսուներեք միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար հարյուր վաթսունութ) ՀՀ դրամի ներդրում: Ներդրողը պարտավոր է շինարարության մեկնարկից հետո 4 տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար նախատեսված հողակտորում կատարել 320-380 քմ մակերեսով մանկապարտեզի և 60-80 քմ մակերեսով գրասենյակի (վարչական շենքի) օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան կառուցման և կահավորման աշխատանքներ և արդյունքը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել վաճառողին:

Ծրագրի իրականացման ամբողջ շինարարության ընթացքում կապահովվի մոտ 400 (չորս հարյուր) աշխատատեղ, իսկ դրա ավարտից հետո, դրա սպասարկման ոլորտում, կստեղծվեն նոր աշխատատեղեր, էականորեն կավելանա համայնքի բյուջե վճարվող անշարժ գույքի հարկը: «Նորք» թաղամասի կառուցումը և թաղամասն ամբողջությամբ շահագործման հանձնելը պետք է իրականացվի օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ շինարարության թույլտվություն ստանալուց հետո 5-8 տարվա ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21