Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Մուսալեռի Ֆ. Վերֆելի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտները դուրս են գրվել հիվանդանոցից և գտնվում են տանը
15.12.2023
Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Էջմիածնի ԲԿ-ից բոլոր երեխաները դուրս են գրվել և գտնվում են տանը:
Երախաների ինքնազգացողությունը լավ է, միջադեպը որևէ հետևանք չի առաջացրել:
Երկու երեխա գտնվում են Երևան քաղաքի Մուրացան ԲԿ-ում, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ լավ է, և երեխաները վաղը նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից:
Հիշեցնենք , որ ս/թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 10-30 սահմաններին «Մուսալեռի Ֆ. Վերֆելի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանի աշակերտը գազի բալոն է բերել դպրոց, փչել է դպրոցի միջանցքում, որի հետևանքով 10 աշակերտի ինքնազգացողություն վատացել էր: