Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հավաք
22.12.2023
ՀՀ Արմավիրի մարզի համայնքներում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ հավաք-խորհրդատվություն, որն իրականացվեց Ռազական ակադեմիայի զինվորական իրավունքի և առաջնորդության ամբիոնի պետ, գնդապետ Հարություն Մանուկյանը և ակադեմիայի այլ ներկայացուցիչների նախաձեռնությամբ և Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ լալայանի աջակցությամբ:
Միջոցառմանը մասնկացում էին Արմավիրի մարզի 10-12-րդ դասարանի աշակերտները, զինղեկները, ոլորտային պատասխանատուներ:
Ռազական ակադեմիայի զինվորական իրավունքի և առաջնորդության ամբիոնի պետ, գնդապետ Հարություն Մանուկյանը կազմակերպված տեղեկատվական հավաքի շրջանակներում աշակերտներին ներկայացրեց ակադեմիայի առաջարկվող ծրագրերը, իրականացված բարեփոխումները, նոր ծրագրերի ներդրումը, ինչպես նաև ակադեմիայում ուսանելու ընթացքում և հետագայում շրջանավարտների համար նախատեսվող առավելությունները:
Հանդիպման վերջում ներկաների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: