Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ «Ձմեռ պապի ամանորյա ճամփորդությունը» խորագրով միջոցառումը

22.12.2023

ՀՀ Արմավիրի մարզի և ՌԴ Վոլոգդայի նահանգի համագործակցության արդյունքում ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում տեղի ունեցավ «Ձմեռ պապի ամանորյա ճամփորդությունը» միջազգային նախագիծը:

Վելիկի Ուստյուգից ժամանած իսկական Ձմեռ պապը հանդիպեց Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի և թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտների հետ։

Դպրոցներում հյուրերին դիմավորեցին տոնական միջոցառումներով, երգ ու պարով:

Ամանորյա շնորհավորանքներին միացան Երևանի Ռուսական տան աշխատակիցները և շնորհակալություն հայտնեցին Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, գիտության մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանին՝ ակտիվ համագործակցության համար՝ պարգևատրելով շնորհակալագրով:

Ձմեռ պապը միջոցառման մասնակիցներին շնորհավորեց գալիք տոների առիթով՝ մաղթելով առողջություն, հաջողություն, նոր ձեռքբերումներ, անհոգ և երջանիկ կյանք։

Վերջում երեխաները լուսանկարվեցին և մեծ ոգևորությամբ ճանապարհեցին Ձմեռ պապին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:28:36