Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023 թվականին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված երեք սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Փարաքար համայնքում

25.12.2023

2023 թվականին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված երեք սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Փարաքար համայնքում:

2024 Խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցման/նորոգման բաղադրիչով կառուցվել է Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Է. Թևոսյան և Րաֆֆու փողոցների 1.100 գծմ երկարությամբ կոյուղագիծը, որի ծրագրի արժեքը կազմում է 38.9 մլն ՀՀ դրամ, 43% կառավարության և 57% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շահառու են հանդիսանում մոտ 150 ընտանիք։

 Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/ նորոգում բաղադրիչով ավարտական փուլում է գտնվում Արևաշատ բնակավայրի մանկապարտեզի կոյուղու հորի կառուցումը և տարածքի բարեկարգումը, իսկ Փարաքար, Թաիրով, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Այգեկ և Պտղունք բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքները կշարունակվեն 2024 թվականին։ Ծրագրի արժեքն է 432,248,770 ՀՀ դրամ, 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրով նախատեսվում է բարեկարգել շուրջ 20.000 քմ տարածք, որից 5.000 քմ կզբաղեցնեն խաղահրապարակները։

2024 թվականին կիրականացվեն Փարաքար բնակավայրի Է.Թևոսյան փողոցի տուֆով սալարկման աշխատանքները, 63,338,800 ՀՀ դրամ արժեքով, 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ։

 

2023 թվականի ընթացքում ավարտվել են 2022թ. հավանության արժանացած և 2023 թվականին շարունակվող Փարաքար համայնքի հետևյալ ծրագրերը.

  • Փարաքար համայնքի Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Արևաշատ, Մուսալեռ, Մերձավան, Պտղունք և Փարաքար բնակավայրերում խաղահրապարակների կառուցում և գոյություն ունեցող խաղահրապարակների վերանորոգում և վերազինում ծրագրի բոլոր ենթածրագրերը, 163 մլն դրամ ընդհանուր արժեքով, 30% կառավարության և 70% համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրով Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերի շուրջ 3850 երեխաների համար կառուցվել, վերազինվել թվով 15 խաղահրապարակներ:
  • Փարաքար համայնքի Փարաքար և Բաղրամյան բնակավայրերի փողոցների տուֆով սալարկման շինարարական աշխատանքներ ծրագրի՝ Բաղրամյան բնակավայրի փողոցի տուֆով սալարկման շինարարական աշխատանքներ ենթածրագիրը, 104․3 մլն դրամ արժեքով, 45% կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ։ Արդյունքում Բաղրամյան բնակավայրի Կոմիտասի փողոցում իրականացվել է 983 գծմ, 12480քմ տուֆապատ տարածք։ Ծրագրի մյուս՝ Փարաքար բնակավայրի փողոցի /Սևան/ տուֆով սալարկման շինարարական աշխատանքները կսկսվեն 2024 թվականի ընթացքում։
  • Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի Շիրազի, Թումանյանի և Այգեգործների փողոցների, Պտղունք գյուղի Ագաթանգեղոս փողոցի, Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների, Մերձավան գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցների, Այգեկ գյուղի 2-րդ և 3-րդ փողոցների, Փարաքար գյուղի Արցախ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և Մհեր Մկրտչյան փողոցների գազիֆիկացում ծրագրի (215.6 մլն դրամ ընդհանուր արժեքով)՝
  • Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների գազիֆիկացում,
  • Մերձավան գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցների գազիֆիկացում,
  • Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի գազիֆիկացում 3 ենթածրագրերը, 95 մլն դրամ ընդհանուր արժեքով, 45% կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի մյուս չորս ենթածրագրերի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2022 թվականի ընթացքում։
Ծրագրի արդյունքում կառուցված գազատար խողովակների երկարությունը ընդամենը` 10,678 կմ է, այդ թվում՝

Բաղրամյան - 1115 գծ․մ, Պտղունք - 694 գծ․մ, Մուսալեռ – 2369 գծ․մ, Մերձավան –1997 գծ․մ, Այգեկ - 1860 գծ․մ, Փարաքար -Արցախ փ․ - 1720 գծ․մ, Փարաքար Մհեր Մկրտչյան փ - 923 գծ․մ։ Գազամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը կկազմի 550, որից՝ Բաղրամյան - 80, Պտղունք - 50, Մուսալեռ – 145, Մերձավան -140, Այգեկ - 40, Փարաքար -Արցախ փ․ - 60, Փարաքար Մհեր Մկրտչյան փ -35։

Ընթացքի մեջ է Փարաքար համայնքի Փարաքար, Այգեկ և Բաղրամյան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում ծրագրի (ընդամենը՝ 282․4 մլն դրամ արժեքով)՝ Փարաքար բնակավայրի փողոցների ասֆալտապատում ենթածրագիրը, 127․6 մլն դրամ արժեքով, 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Աշխատանքները կշարունակվեն 2024 թվականի ընթացքում։ Իսկ ծրագրի մյուս երկու՝ Այգեկ բնակավայրի փողոցների ասֆալտապատում, Բաղրամյան բնակավայրի փողոցների ասֆալտապատում ենթածրագրերն ավարտվել են 2022 թվականին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21