Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

26.12.2023



ՀՀ Արմավիրի մարզպետ Է. Հովհաննիսյանի նախագահությամբ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Ղուկասյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Լալայանը:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ Արմավիրի մարզից 2023 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության և ընտանեկան պայմանների հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների անձնական գործերը և տրվել են համապատասխան եզրակացություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը մարզպետին զեկուցեց վարժական հավաքների և զորակոչային միջոցառումների նախապատման և անցկացման մասին:

ՆԻստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկեցին նաև մարզում ձմեռային զորակոչի նախապատման և անցկացման, աջակցման հարցերը:

Այս համատեքստում էլ մարզպետը տվեց համապատաասխան հանձնարարականներ՝ ակնկալվող միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու վերաբերյալ:

Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները և առաջարկությունները սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28