Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետի աշխատակազմում հյուրընկալվել են մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ու նրանց խնամակալները
27.12.2023
Ամանորին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն ու առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը մարզպետի աշխատակազմում այսօր ընդունել են մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին և նրանց խնամակալներին:
Սաթենիկ Թովմասյանը շնորհավորելով հանդիպման մասնակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկացել է, որ 2024 թվականը ուրախանալու բազում առիթներ պարգևի նրանց և նոր տարում իրականություն դառնան բոլորի երազանքները։
Հավելենք, որ նախատոնական ընդունելությանը երեխաների խնամակալները դրամական աջակցություն են ստացել Արմավիրի մարզպետի աշխատակազմի կողմից, իսկ նրանց հոգածության ներքո գտնվողները՝ նվերներ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից։