Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեվերջյան խորհրդակցություն՝ մարզի առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

27.12.2023

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզի առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել տարեվերջյան խորհրդակցություն, որն անցկացրել են մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն ու առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը։

Օրակարգային հարցերի շրջանակում Ասթինե Ապիտոնյանը խոսել է կարմրուկի դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ մարզում պատվաստումների քանակն ավելացնելու նպատակով։ Այնուհետև խոսել է զորակոչիկներին տրվող ուղեգրերի վերաբերյալ՝ ներկայացնելով գյուղական բժշկական ամբուլատորիաների կողմից տրվող ուղեգրերն իրենց կցագրված զորակոչային տարիքի անձանց համար:

Օրակարգային մի շարք հարցեր քննարկելուց հետո հայտարարվել է, որ 2024 թվականի հունվարի 8-ից մեկնարկում է Արարատ մոր և մանկան առողջարնային բուժման ուղեգրերի տրամադրումը։ Ըստ այդմ անհրաժեշտ է առողջարանային բուժման կարիք ունեցող բոլոր երեխաներին հերթագրել տարածաշրջանի մանկաբույժի մոտ:

Մարզի առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների տարեվերջյան խորհրդակցությունն ամփոփվել է միմյանց շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղելով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28