Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուշադրություն

28.12.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, այսուհետ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։

Նախկինում հետվճարը ձևավորվում էր 5% բանկի և 5% պետության մասնակցությամբ. այսուհետ ամբողջ 10% հետվճարը կտրամադրի պետությունը։

Այսպիսով, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարեք անկանխիկ գործարքներ, ապա կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հիշեցնենք, որ հետվճարի ծրագիրը գործում է նաև այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի էլեկտրոնային հավելվածի (մոբայլ բանկինգ) միջոցով։

Աղբյուր՝  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02