Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք համայնքային ծառայողների և մարզպետի աշխատակազմի գործընկերների

29.12.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել տարեվերջյան հանդիպում, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչները, մարզպետի աշխատակազմը։

Ամփոփ ներկայացնելով անցնող տարին իր դժվարություններով և ձեռքբերումներով՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է․ «Կարծում եմ՝ մարզային և համայնքային աշխատանքն արդյունավետ է ստացվել, հաշվի առնելով, որ տարին լի է եղել նաև մարտահրավերներով, դժվարություններով, հատկապես պայմանավորված սեպտեմբերյան դեպքերով, որոնք պահանջեցին բոլորիս ուժերի լարում, համախմբում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ապահովելու կեցության անհրաժեշտ պայմաններով»։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել հատկապես համայնքային իշխանության ներկայացուցիչներին, քանի որ բոլորի համատեղ ջանքերի շնորհիվ կապիտալ ծախսերի իրականացման մասով, ինչպես նաև ընդհանուր ու սեփական եկամուտների մարզային ցուցանիշները բարձր են և, մարզպետի խոսքով՝ շարունակելու են ավելիին։

Հաջորդիվ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և իր անունից շնորհակալագրեր հանձնել մի շարք համայնքային ծառայողների ու մարզպետի աշխատակազմի գործընկերների։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:56:03