Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետը շնորհակալագրերով է պարգևատրել զինծառայողներին

29.12.2023

Ամանորին ընդառաջ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս։

Ողջունելով ներկաներին` Էդվարդ Հովհաննիսյանը խոսել է անցնող տարվա հաջողությունների և դժվարությունների մասին, ապա շնորհավորել գալիք տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, բարեկեցություն ու անսասան հավատ։ «Թող գալիք տարվա արշալույսները միմիայն խաղաղ պայմաններում ու բարի լուրերով բացվեն, իսկ դրա համար ամեն օր ու ամեն վայրկյան անդուլ ծառայել է պետք՝ ամենքս մեր տեղում․ միայն այդ դեպքում իրավունք կունենանք ծրագրել ու երազել»,–իր խոսքում նշել է մարզպետը։

Շնորհակալություն հայտնելով զորամասի անձնակազմին՝ մարզպետը բարեխիղճ ծառայության, պետական սահմանի պահպանության բարձր պատվի, օրինակելի կարգապահության, զինվորական գործի նվիրվածության և բարոյակամային վսեմ հատկանիշների ամրապնդման համար շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք զինծառայողների։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02