Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023 թվականն աննախադեպ էր Արմավիրի մարզի պատմության մեջ բյուջետային եկամուտների հավաքագրման և կատարման ցուցանիշների առումով

06.01.2024

2023 թվականն աննախադեպ էր Արմավիրի մարզի պատմության մեջ բյուջետային եկամուտների հավաքագրման և կատարման ցուցանիշների առումով։

Մասնավորապես՝ 2023 թվականի համար ՀՀ Արմավիրի մարզում ընդամենը եկամուտների հավաքագրումը պլանավորվել է 14 մլրդ 196 մլն 933.4 հազար ՀՀ դրամ՝ 2022 թվականին պլանավորված 11 մլրդ 711 մլն 228,2 հազար դրամի համեմատ։

Այսինքն՝ 2023 թվականին ավել է պլանավորվել 2 մլրդ 485 մլն 705,2 հազար ՀՀ դրամ, 2023 թվականի տարեկան կատարողականը կազմել է 14 մլրդ 656 մլն 745.1 հազար ՀՀ դրամ, նախորդ տարվա 11 մլրդ 441 մլն 798,6 հազար ՀՀ դրամի համեմատ՝ ավել է կատարվել 3 մլրդ 214 մլն 946.4 հազար ՀՀ դրամով։

Կատարողականը կազմում է 103.2%-ով, նախորդ տարվա 97,7%-ի համեմատ:

Այդ թվում սեփական եկամուտների մասով՝ 2023 թվականի համար ՀՀ Արմավիրի մարզի համայնքների կողմից հավաքագրումը պլանավորվել էր 4 մլրդ 745 մլն 402.4 հազար ՀՀ դրամ՝ 2022 թվականին պլանավորված 4 մլրդ 266 մլն 443,8 հազար դրամի համեմատ։

Ավել է պլանավորվել 478 մլն 958,6 հազար դրամ։

Սակայն փաստացի հավաքագրումը կազմել է 5 մլրդ 140 մլն 372,1 հազար ՀՀ դրամ՝ նախորդ տարվա 4 մլրդ 353 մլն 525,9 հազար ՀՀ դրամի համեմատ։

Ավել է հավաքագրվել 786 մլն 846,1 հազար ՀՀ դրամ:

Կատարվել 108.3%-ով՝ նախորդ տարվա 102%-ի համեմատ։

Պետական բյուջեով 2023 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով հատկացված գումարներից ծախսվել է 2 մլրդ 603 մլն 296, 3 հազար ՀՀ դրամ (7 միավորված համայնքների 63 բնակավայրերի 118 ենթածրագրերի համար)՝ նախորդ տարվա 1 մլրդ 365 մլն 548,5 հազար ՀՀ դրամի համեմատ:

Կարողականը կազմել է 99, 9 % ՝ նախորդ տարվա 93 %-ի համեմատ։

2023 թվականի ընթացքում Արմավիրի մարզում ավարտվել է 110 սուբվենցիոն ծրագրեր, որոնց ընդահնուր արժեքը կազմում է շուրջ 6 մլրդ 256 մլն ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը շուրջ 2 մլրդ 713 մլն ՀՀ դրամ է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21