Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր ԲԿ–ի ինֆեկցիոն բաժանմունքը պատրաստ է իր դռները բացել մարզի շահառուների համար

08.01.2024

Արմավիրի մարզի համար վաղուց երազանք դարձած Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը պատրաստ է իր դռները բացել մարզի շահառուների համար:

Նորակառույց և լիարժեք հագեցած ինֆեկցիոն բաժանմունքը էականորեն կփոխի մարզի բժշկական ծառայությունների մատուցման որակը:

Արմավիր ԲԿ-ի տնօրեն Հարություն Հովհաննիսյանը ներկայացրեց կատարված աշխատանքները, արդյունքները և առաջիկա անելիքները:

Նշենք, որ մարզում տարիներ շարունակ ինֆեկցիոն բաժանմունքի շենքային պայմանների բացակայության պատճառով՝ ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքը (10 մահճակալ հզորությամբ) տեղակայված է եղել Մեծամորի բժշկական կենտրոնում, որը բնակիչների համար առաջացնում էր տեղափոխման դժվարություններ, ինչպես նաև Արմավիր մարզի բնակչության վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների զգալի անհասանելիություն։

Այսօր արդեն ինֆեկցիոն բաժանմունքը լիարաժեք հնարավորություն է ընձեռում վարակիչ հիվանդություններ ունեցող մարդկանց անվճար ստանալու պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնությունը:

Ինֆեկցիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2022 թվականին:

Մասնաշենքը շուրջ 700 քմ մակերեսով մեկ հարկանի շինություն էր, կառուցվել էր 1958 թվականին և երբևէ չէր հիմնանորոգվել։

Ծրագիրն իրականացվում էր կառավարության կողմից հատկացված միջոցներով: Մասնավորապես, պետբյուջեից տրամադրվել էր 151 մլն դրամ:

Արմավիր բժշկական կենտրոնի վերակառուցվող ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի մի հատվածում տեղակայվել է նաև հիվանդանոցի շտապօգնության ծառայությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42