Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանն ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությանը

17.01.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր Մյասնիկյան գյուղում ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչները և այլոք:

Ավելի քան 90 հա տարածքով ՔԱՈՖ սմարթ ավանի առաջին բաղադրիչ հանդիսացող Երեխայի և ընտանիքի կենտրոնի շինարարության մեկնարկը տրվեց կենտրոնի ամերիկահայ բարերար Ջեք (Հակոբ) Յուրեջյանի նվիրաբերության շնորհիվ, ով նաև այսօր իրականացրեց հիմնարկեքի հանդիսավոր արարողակարգը:

ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնը, որպես համապարփակ համալիր, իրականություն կդառնա 2024 թվականի ամռան ամիսներին ու կծառայի մարզի շուրջ 3000 երեխաների զարգացմանը՝ իր հետ բերելով տնտեսական ակտիվության մեծ ալիք:

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն իր խոսքում ողջունեց ներկաներին և նշեց, որ սմարթ կենտրոնի կառուցումը կարևոր և ռազմավարական նշանակություն ունի մարզի համար՝ հատկապես երեխաների կրթությունը բարձր հենքի վրա դնելու ուղղությամբ:

«ՔՈԱՖ-ը ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ երեխան կարողանում է ամբողջովին ինքնադրսևորվել, իսկ այս կենտրոնի կառուցումը խորհրդանշական եմ համարում, քանի որ հիմնադրամը 2004 թվականից իր գործունեությունը սկսել էր Արմավիրի մարզից, և այսօր մեր գործընկերները դարձյալ Արմավիրում են՝ ՔՈԱՖ-ի ամենամեծ սմարթ կենտրոնի նախագծով և նաև մարզի համար ամենախոշոր ներդրումային ծրագրով»:

Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն հայտնեց ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենին և Ամերիկահայ մեծ բարերար Ջեք Յուրեջյանին՝ մարզում կատարած հսկայածավալ ներդրումային ծրագրերի համար և պատրաստակամություն հայտնեց հետագա ավելի սերտ համագործակցության համար:

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզային իշխանությանն՝ արդյունավետ աշխատանքի համար:

Նշենք, որ Սմարթ կենտրոնի տարածքում հիմնադրամը կիրականացնի էկոհամակարգային երկրորդ մեծ ծրագիրը Դեբեդից հետո:

Ամբողջական համալիրում մի շարք գործառույթներ կիրականացվեն, մասնավորապես ՔՈԱՖ սմարթ ուսումնական կենտրոն կլինի, համագումարների կենտրոն, միջոցառումների կենտրոն և սրճարան։ Նորարարական գյուղատնտեսության բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ կիրականացվեն, ՔՈԱՖ սմարթ ջերմոցային տնտեսություն, ժամանակակից սպորտային համալիր, վերականգնվող էլեկտրաէներգիայի կայան և ժամանակակից այլ օժանդակ ենթակառուցվածքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21