Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

18.01.2024

Հունվարի 18-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հինգերորդ նստաշրջանի հունվարի 18-ի թիվ 02 արտահերթ նիստը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ սրբազան Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Նիստի ընթացքում տեղի ունեցավ Արմավիր համայնքի նորընտիր ղեկավար Վարշամ Սարգսյանի՝ համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձման հետ կապված երդման արարողությունը:

Նիստի ընթացքում ելույթով հանդես եկան Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ սրբազան Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

Մարզպետը շնորհավորեց Վարշամ Սարգսյանին՝ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և կառուցողական գործունեություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21