Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի հետ այսօր աշխատանքային այցով եղել են մարզի մի շարք բնակավայրեում

19.01.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի հետ այսօր աշխատանքային այցով եղել են մարզի մի շարք բնակավայրեում՝ հետևելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին։

Առաջին կանգառը Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի մանկապարտեզն էր: Փոխնախարարն ու մարզպետը ծանոթացել են արդեն ավարտված և շահագործման հանձնված մանկապարտեզի արդյունքներին:

Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում ենթածրագրի արժեքը 37,94 մլն ՀՀ դրամ էր, որն իրականացվել է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Վերանորոգվել է Ոսկեհատի մանկապարտեզը՝ 460քմ մակերեսով, սաների թիվը՝ 35 երեխա:

Հաջորդ կանգառը Էջմիածին քաղաքի՝ պետական ծրագրով կառուցվող թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզն էր:
Ծրագրի արժեքը 270․5 մլն ՀՀ դրամ է, ֆինանսավորումն իրականացվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Հիմնանորոգվող մանկապարտեզն ունի 2427.6 քմ մակերես, սաների թիվը՝ 174:

Հաջորդիվ այցելել են Մեծամոր համայնքի վարչական շենք: Պետական ծրագրով կառուցվող շենքի մեկնարկը տրվել էր 2023 թվականին, ավարտը նախատեսվում է 2024թ-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 252մլն 425,0 ՀՀ դրամ է (35% կառավարության, 65% համայնքի համաֆիանսավորմամբ)։
Հիմնանորոգվող շենքի մակերեսը կազմում է 915,4 քմ։

Արգավանդ գյուղում դիտարկվել է բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում ենթածրագիրը՝ 115,97 մլն ՀՀ դրամ արժեքով, 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Տալվորիկ գյուղում ծանոթացել են Գևորգ Չավուշի փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքներին։
Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 35.3 մլն դրամ է (60% համայնքի, 40% պետության համաֆինանսավորմամբ):

Եղել են նաև Հուշակերտ գյուղում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվող մանկապարտեզի աշխատանքներին:
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 102 մլն 37 ՀՀ դրամ:
Ֆինանսավորումն իրականացվելու է 30% համայնքի և 70% պետության համաֆինանսավորմամբ:

Շրջայցի վերջին կանգառը Արմավիր համայնքի Արաքս և Սարդարապատ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվող մանկապարտեզներն էին։

Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ենթածրագրի ընդհանուր արժեքը՝ 279 մլն 930.416 ՀՀ դրամ է (30% համայնքի, 70% պետության համաֆինասնավորմամբ)։

Սարդարապատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում, գազաֆիկացում և ջեռուցման համակարգի կառուցման ենթածրագրի արժեքը՝ 20 մլն 887.690 ՀՀ դրամ (30% համայնքի, 70% պետության համաֆինասնավորմամբ):

Կառուցվող ու վերակառուցվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում խիստ կարևորվել է աշխատանքները բարձր որակով և սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը:
Պետական համաֆինանսավորման և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների մշտադիտարկումները և հսկողությունը կրելու է շարունակական բնույթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58