Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայքում ծանոթանացել է սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքին

20.01.2024

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ այցելեց Խոյ համայք՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող

Հայթաղ բնակավայրում Դավիթ Խուդաթյանն այցելեց մանկապարտեզ, որտեղ ընթանում էր մանկապարտեզի վերակառուցում և ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության կառուցում:

Ծագրի ընդհանուր արժեքը՝ 216 մլն 204.437 ՀՀ դրամ է, որի ֆինանսավորումն իրականացվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

540 քմ մակերեսով, 250 քմ բարեկարգվող տարածքի մակերոսով մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2024 թվականին:Ծրագրի արդյունքում նախատեսվող սաների թիվը 90 է:

Նշեմ, որ արդեն 30 տարի գյուղում մանկապարտեզ չկար: Գյուղի 3-5 տարեկան երեխաները նախնական կրթությունը ստանում էին հարևան գյուղերի՝ Արշալույսի, Արագածի, Գեղակերտի մանկապարտեզներում կամ Էջմիածնի մանկան զարգացման կենտրոններում:

Հաջորդիվ դիտարկվեց #Գեղակերտ բնակավայրի վերականգնվող խորքային հորեր և ոռոգման ցանց սուբվենցիոն ծրագիրը, որի արժեքը՝ 144 մլն 642,261 ՀՀ դրամ է՝ 50% պետական բյուջեի և 50% համայնքի համաֆինանսավորմամբ:

Խոյ համայնք այցն ամփոփվեց Գեղակերտի քաղաքացիների սպասարկման գրասենյակում, որտեղ մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավարի հետ քննարկեցին առաջիկա անելիքները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21