Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր քաղաքում ծանոթացել է համայնքի և Տարածքային զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ ձեռք բերված երկու նոր աղբատարների ֆունկցիոնալ հնարավորություններին

20.01.2024

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի և ոլորտային պատասխանատուների հետ այցելել են Բարեկարգում տնօրինության ավտոպարկ, որտեղ պատասխանատուները փորձարկել են տեխնիկաները:

Անհրաժեշտ փաստաթղթավորումից և մասնագետների ուսուցումից հետո տեխնիկաները կսկսեն աղբահանություն իրականացնել Արմավիրում:

Նույն ծրագրով ավելի վաղ համայնքը ձեռք է բերել նաև բազմաֆունկցիոնալ գրեյդեր և աղբարկղեր, իսկ առաջիկա շաբաթներին համայնքին կփոխանցվեն նաև նոր էքսկավատորը և բազմաֆունկցիոնալ ջրատարը:

Մարզի համայնքներում տեխնիկական պարկի համալրման աշխատանքները շարունակվում են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58