Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանդիպել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

22.01.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց տնօրեններին պատասխանատու և բարդ աշխատանքները պատվով իրականացնելու համար, որից հետո ներկայացրեց ոլորտում համատեղ անելիքները՝ դրանց հիմքում դնելով մատաղ սերնդի կրթության հանդեպ մեծ պատասխանատվությունը՝ այն պայմանավորելով մեր երկրի զարգացմամբ և պետության վարած քաղականության առաջնահերթությամբ:

Մարզպետն իր խոսում անդրադարձավ դպրոցներում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև մի շարք կարգապահական հարցերին՝ նշելով, որ մարզպետի աշխատակազմը խիստ հետևողական է լինելու նման հարցերում:

Անդրադարձ կատարվեց նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ կարևորելով մանկավարժների ակտիվ մասնակցությունը:

Դավիթ Խուդաթյանը նշեց, որ դպրոցներում պետք է բացառել ցանկացած դրամահավաքություն, կոռուպցիոն դրսևորում, ինչպես նաև պետք է ուսումնական հաստատությունները զերծ պահել քաղաքական ցանկացած գործընթացից:

Հանդիպման ընթացքում Դավիթ Խուդաթյանը ոլորտի գործընկերներին տեղեկացրեց, որ պարբեարաբար այցեր կլինեն դպրոցներ՝ թե՛ իր և թե՛ ձևավորված աշխատանքային խմբերի կողմից՝ տեղում ծանոթանլու դպրոցներում տիրող իրավիճակին, իսկ արձանագրված ցանկացած թերացում, խնդրահարույց իրավիճակ, համապատասխան հետևանք կունենա, իսկ արդյունավետ աշխատանքը կարժանանա խրախուսման:

Աշխատանքային քննարկման վերջում դպրոցնի տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21