Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Դավիթ Խուդաթյանը շարունակում է ծանոթանալ մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքին
23.01.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ այցելել է Արաքս համայնք՝ ծանոթանալու համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքին:
Ջրառատ բնակավայրում այցելել է մանկապարտեզ և մշակույթի տուն։
Մանկապարտեզում իրականացվել է շենքի կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի կառուցում։
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 195 մլն դրամ է, որի 70%-ը ֆինանսավորում է պետական, 30%-ը՝ համայնքային բյուջեի միջոցներով:
Ջրառատ գյուղի մշակույթի տան վերանորոգման ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 110 մլն դրամ է` 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, մարզական օբյեկտների շինարարության ծրագրով 2021 թվականին մեկնարկել և շարունակվում է Ջրառատ բնակավայրի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները։
Մարզադպրոցում մարզպետը ծանոթացել է կատարված շինարարական աշխատանքներին, հետագա ընթացքին։
Հաջորդիվ այցելել է Արաքս գյուղի պոմպակայան, որը նույնպես կառուցվում է պետական համաֆինանսավորման ծրագրով։
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 90մլն դրամ է` 70% պետության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Մարզպետ Դավիթ Խուդաթյանը դիտարկել է նաև Արաքս համայնքի Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 59 մլն դրամ է:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Մարզպետը շինարարական բոլոր օբյեկտներում զրուցել է շինարարների հետ` կարևորելով աշխատանքների բարձր որակը և ժամկետների պահպանումը:
Աշխատանքային այցի ավարտին Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավարի հետ այցելել է համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, քննարկել առաջիկա ծրագրերն ու անելիքները։