Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը շարունակում է ծանոթանալ մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքին

23.01.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի ​աշխատակազմի և համայնքա­պետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ այցելել է Արաքս համայնք՝ ծանոթանա­լու համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքին:

Ջրառատ բնակավայրում այցելել է մանկապարտեզ և մշակույթի տուն։
Մանկապարտեզում իրականացվել է շենքի կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի կառուցում։

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 195 մլն դրամ է, որի 70%-ը ֆինանսավորում է պետական, 30%-ը՝ համայնքային բյուջեի միջոցներով:

Ջրառատ գյուղի մշակույթի տան վերանորոգման ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 110 մլն դրամ է` 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, մարզական օբյեկտների շինարարության ծրագրով 2021 թվականին մեկնարկել և շարունակվում է Ջրառատ բնակավայրի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները։

Մարզադպրոցում մարզպետը ծանոթացել է կատարված շինարարական աշխատանքներին, հետագա ընթացքին։

Հաջորդիվ այցելել է Արաքս գյուղի պոմպակայան, որը նույնպես կառուցվում է պետական համաֆինանսավորման ծրագրով։

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 90մլն դրամ է` 70% պետության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը դիտարկել է նաև Արաքս համայնքի Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքները։

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 59 մլն դրամ է:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Մարզպետը շինարարական բոլոր օբյեկտներում զրուցել է շինարարների հետ` կարևորելով աշխատանքների բարձր որակը և ժամկետների պահպանումը:

Աշխատանքային այցի ավարտին Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավարի հետ այցելել է համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, քննարկել առաջիկա ծրագրերն ու անելիքները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28