Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով եղել է Արևաշատ բնակավայրի մանկապարտեզում

24.01.2024

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքա¬պետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով այցելեց Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայր՝ ծանոթանա¬լու սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի հնարավորություններին և կատարված աշխատանքներին։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 120 մլն 293․564 ՀՀ դրամ, որի ֆինանսավորումն իրականացվել է 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ։

2023թ․ սուբվենցիոն ծրագրով կոռուցվել է նաև մանկապարտեզի կոյուղու հորը և բարեկարգվել ամբողջ տարածքը։

Ծրագրի ընդհանուր արժեքը 35 մլն ՀՀ դրամ է, որն 70%-ը վճարվել է պետական, 30%-ը համայնքային բյուջեներից։

Նշենք, որ 2022 թվականի սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Արևաշատ բնակավայրում գոյություն ունեցող խաղահրապարակը վերանորոգվել և վերազինվել էր։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 14 մլն 216․831 ՀՀ դրամ էր, որն էլ ֆինանսավորվել էր 30% կառավարության և 70% համայնքի համաֆինանսավորմամբ։

Աշխատանքային այցի վերջում Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավարի հետ քննարկեց շինարարական թերությունների վերացման և մանկապարտեզի բացման, շահագործման հնարավոր ժամկետները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:08:21