Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն

24.01.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն:

ԲԿ֊ի տնօրեն Գոռ Ասատրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հիվանդանոցային և պոլիկլինիկական մասնաշենքերում, ծանոթացել շենքային պայմաններին և մատուցվող բժշկական ծառայություններին:

Շրջայցի ավարտին մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանդիպել է բժշկական կենտրոնի անձնակազմին, ներկայացրել մարզպետի աշխատակազմի մոտեցումները աշխատանքի կազմակերպման, համակարգման և վերահսկողության մասով, քննարկել առաջիկա անելիքները:

Նշենք, որ պետական բյուջեի միջոցներով Էջմիածին քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոն է կառուցվում, որի արժեքը շուրջ 1մլրդ 366 մլն 700.0 հազար դրամ է։

Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28